Զուգընկերոջը գրգռելու ամենադյուրին միջոցը՝ ըստ կենդանակերպի նշանի

1118

Խոյ. գլուխ

Խոյերը տաքարյուն են և արագ են գործում։ Հաճախակի տրամադրության փոփոխության արդյունքում հակված են գլխացավերի։ Նրանք հեշտությամբ ընկճվում են, սակայն արագ հանդարտվում են, երբ շոյում են նրանց գլուխը։

Ցուլ. պարանոց և կոկորդ

Ցուլի պարանոցն ու կոկորդը շատ զգայուն են, այսինքն, երբ խոսքը սեքսի մասին է , նա գրգռվում է, երբ շոյում են այդ հատվածները։ Այնպես որ՝ համարձակ համբուրեք, շոյեք և նույնիսկ մի փոքր խեղդեք նրանց։ Բացասականն այն է, որ Ցուլերը հաճախ կոկորդի հետ կապված առողջական խնդիրներ են ունենում։

Երկվորյակներ.  ուսեր, ձեռքեր

Ամենազգայուն մասը ձեռքերն են։  Ձեռքերը, ուսերը և մատները համբուրելո,  Դուք կխենթացնեք Երկվորյակին։  Նրա մեջքի մերսումը սեքսը սկսելու լավագույն տարբերակն է։ Երբ Երկվորյակները նյարդայնանում են, դառնում են անդյուրաշարժ և կարող են վնասել իրենց ձեռքերն ու ուսերը։

Խեցգետին. կրծքավանդակ և ստամոքս

Աստղագուշակության համաձայն՝ Խեցգետինները կապված են կրծքավանդակի և ստամոքսի հետ։ Երբ Խեցգետինները նյարդայնանում են, խոցելի են դառնում հենց որովայնի շրջանում։ Ննջասենյակում նրանք սիրում են, երբ շոյում են իրենց կրծքավանդակը։ Լինի դա կին, թե տղամարդ, Խեցգետնի կուրծքը զգայուն էրոգեն հատված է։

Առյուծ. սիրտ և մեջքի վերին հատվածը

Առյուծին ղեկավարում է սիրտը, որն իրեն քաջությամբ է օժտել։ Սթրեսի ժամանակ իրենք կարող են տառապել արագացած սրտխփոցից։ Ննջասենյակում Առյուծը սիրում է, երբ շոյում են նրա մեջքը, հատկապես եթե դա անում են մատներով, փետուրով կամ մազերով։

Կույս. որովայն և մարսողական համակարգ

Կույսը խիստ քննադատ է։ Նա ուզում է, որ բոլորը կատարյալ լինեն, այդ թվում՝ նաև ինքը։ Նա փորձում է թաքցնել իր զգացմունքները՝ փոխարինելով դրանք տրամաբանությամբ։ Դա բերում է նրան, որ առաջանում են մարսողական համակարգի խնդիրներ։ Ննջասենյակում Կույսը գնահատում է ցանկացած ուշադրություն, որը կապված է ստամոքսի հետ։ Փորձեք շոյել նրա որովայնը սառցե խորանարդիկով. դա զգացմունքների փոթորիկ կառաջացնի։

Կշեռք. հետույք

Կշեռքները հաճույք են վայելում, երբ շոյում են նրանց հետույքը: Սակայն այստեղ պետք է զգույշ լինել, քանի որ թեժ կրքերի ժամանակ կարող են առաջանալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին է թութքը։

Կարիճ. սեռական օրգաններ

Կարիճը սեքսի արքա է համարվում, սակայն դա նրան կնամոլ չի դարձնում: Որոշ Կարիճներ այնքան գիտակ են սեռական հարաբերությունների հարցում, որ զբաղվում են սեքսով միայն մի քանի զուգընկերների հետ:

Աղեղնավոր. կոնքեր և ազդրեր

Եթե Դուք սիրահետում եք Աղեղնավորի, բավական է միայն դնեք Ձեր ձեռքը նրա ազդրին։ Նրանք գրգռվում են, երբ ինչ-որ մեկը դիպչում է այդ էրոգեն հատվածին։ Աղեղնավորները գրեթե միշտ  դիպչում են կնոջ կոնքերին, երբ ուզում են նրա հետ անկողնում հայտնվել։ Եթե ուզում եք գրգռել Աղեղնավորին, դիպչեք նրա կոնքերին։

Այծեղջյուր. ծնկներ և ոսկորներ

Այծեղջյուրը գերազանց կատարում է ամենօրյա աշխատանքը, քրտնաջան աշխատում է գումար վաստակելու համար։ Եվ այն փաստը, որ նրանք անընդհատ ոտքի վրա են, թույլ ծնկների և ոսկրերի պատճառ է դառնում: Այնուամենայնիվ, եթե ուզում եք ստիպել Այծեղջյուրին դողալ, դիպչեք նրա ծնկներին։ Ծնկների ներքին և արտաքին հատվածի մաշկը Այծեղջյուրի  էրոգեն հատված է համարվում , որը կարելի է խթանել դանդաղ և զգայուն մերսումով։

Ջրհոս. կոճեր և սրունքներ

Ջրհոսները պետք է կանոնավոր վարժություններով զբաղվեն, քանի որ տարիների ընթացքում  երակների վարիկոզի ռիսկ գոյություն ունի։ Մեծ ուշադրություն է պետք դարձնել նաև սրտին և առողջ սննդին։ Ննջասենյակում ընդունեք 69 դիրքը և մերսեք Ջրհոսի սրունքները։

Ձկներ. ոտքեր

Ոտքերը համարվում են Ձկների ամենազգայուն հատվածը: Ոտքերի դանդաղ մերսումը անփոխարինելի հաճույք է նրանց համար: Այնուամենայնիվ, մարմնի հենց այս հատվածն է նրանց մոտ ամենախոցելին առողջության տեսնակյունից: