Վանեցյանը փախե՞լ է Հայաստանից… Ի՞նչ են ասում նրա կուսակիցները

285

MediaNews-ի հավաստի տեղեկություններով այսօր վաղ առավոտյան 4։30-ի դրությամբ Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանը։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Վանեցյանը Հայաստանը լքել է կնոջ հետ՝ մեկնելով Ֆրանկֆուրտ։

Ավելին, մեր ձեռքի տակ է հայտնվել բացառիկ լուսանկար ինքնաթիռից, որտեղ Վանեցյանը Ֆրանկֆուրտ թռչող ինքնաթիռի բիզնես դասով լքում է Հայաստանը։

Ստացվում է, որ իշխանափոխության պահանջով պայքարի «թեժ կիզակետում» ընդդիմության առաջնորդներից մեկը, ով անընդհատ պատվից էր խոսում, լքում է Հայաստանը։

Նշենք, որ MediaHub.am-ը Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին ճշտում կատարելու նկատակով, կապ է հաստատել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։ Վերջինս նշել է, որ Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։

«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին», — նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես շարունակելու է պայքարը, խոսնակը պատասխանել է․

«Այո՛, պարոն Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես, կշարունակի իր պայքարը»։