Կդադարեցվի Կողբ բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը

73

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Թամազանց» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում: