qyapaz.az կայքի եթերից. քույրեր, եղբայրներ, եկեք ընդունենք, որ մենք օկուպանտներ ենք

161

Գեղամ Նազարյանն իր էջում գրում է. «Քիչ առաջ ադրբեջանական qyapaz.az կայքը հետաքրքիր հարցազրույց է հրապարակել Ադրբեջանի խորհրդարանի` միլլի մեջլիսի պատգամավոր Ֆաթիմա Թաշքիլադ քըզի Ախմեդովայի հետ, որը մասնավորապես ասել է` տասնամյակներ շարունակ մենք մերն ենք համարել հայակական Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Տարածքներ, որոնք միջազգային հանրությունը համարում է բուն հայկական։ Քույրեր, եղբայրներ, եկեք ընդունենք, որ մենք օկուպանտներ ենք։

Հանդուրժող ադրբեջանական հանրությունը պատգամավորի հայտարարությունն ընդունել է ընդամենը քննադատաբար, թեեւ մի հատվածն էլ սոցցանցերում գրում է` աղջիկը ճիշտ է ասում, մենք ինչ գործ ունենք հայերի հողերի հետ»։