Սպասվում է ամպամածություն և մառախուղ. առաջիկա օրերի եղանակի մասին

1018

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, տեղումներ չեն կանխատեսվում։