Հայտնաբերվել է ևս 6 զինծառայողի եւ 3 քաղաքացիական անձի մարմին. ընդհանուր՝ 1184 մարմին

972

Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ եւ Կարմրակուճ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Քաղաքացիական անձանց՝ 2 կնոջ եւ 1 տղամարդու մարմինները հայտնաբերվել են Հադրութ քաղաքից։

Մինչեւ այսօր հայտնաբերվել է 1184 մարմին։

Որոնողական աշխատանքները կշարունակվեն Թալիշ, Մատաղիս, Հադրութ եւ Ֆիզուլի ուղղություններում։