Դավաճանի ռեստորանային հավեսը. Գագիկ Համբարյան

1365

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Դավաճանի ռեստորանային հավեսը

Ըստ ԶԼՄ֊ների, վարչապետի աթոռին զմռսված դավաճանը “Յասաման” ռեստորանում է… Ոչ մի անսպասելի բան…Նա ուտող է…Ուտում է ամեն ինչ, այդ թվում նաև մարդկային կյանքեր… Խաբելով բոլորին դավաճան Նիկոլը 44 օր շարունակեց տանուլ տված պատերազմը, որի հետևանքների մասին միտումնավոր լռում է…Թաքցնում է մեր “կորուստների”՝ զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների ընդհանուր թիվը, որը նա գիտի։

Ու հիմա, երբ հազարավոր զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները սգում են և անելանելի վիճակում են, քրոնիկ սովածը ռեստորաններում թրև է գալիս՝ արհամարհած ունենալով իր պատճառով սգի և անելանելի վիճակում հայտնված մարդկանց վիշտը և վիճակը»։