Իմ եղբայրը գերի է, ու չհամարձակվես ասել, որ նրա վերադարձին խոչընդոտում են ինչ- որ մարդկանց մտքեր. Հովհաննիսյան

1128

Էրատոյի ամուսի՜ն, իմ եղբայրը գերի է, ու չհամարձակվես ասել, որ նրա վերադարձին խոչընդոտում են ինչ- որ մարդկանց մտքեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. « Ես թեկուզ անձնական պատճառով կփակեի ցանկացածի բերան, ով կխանգարեր քեզ կամ այլ մեկի վերադարձնել էդ երեխեքին։ Բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա մի խոչընդոտ նրանց վերադարձի ու դա դու ես ու քո՝ թուրքի ստրուկ լինելը։ նազարյանլենաներդ ու մնացած անմեղսունակներդ մեր ու մեր պես շատերի ընտանիքի ականջին ստեր շշնջալով չեն կարող ազդել:

Ինչու՞ գերիների վերադարձի ժամկետը «մոռացար» նշել այդ խայտառակ փաստաթղթում։ Ինչու՞ չես ասում անհետ կորածների, զոհերի ու գերիների թիվը։ Ինչու՞ ես հույս վաճառում, երբ հստակ գիտես ով է ողջ, իսկ ով՝ ոչ։ Ինչու՞ ալիեւի ասածները դու անում ես գլուխդ կախ ու վազեվազ, իսկ ինքը մեր երեխեքին չի վերադարձնում։ Շարունակում է գերի վերցնել իւ սպանել հայերին։

Պատասխան՝ որովհետեւ թուրքը իր առջեւ ծնկի իջածին բանի տեղ չի դնում։ Ու անում է այն ինչ ուզում է։ Դու ամենադաժան պատասխանը տալու ես մարդկանց այսպես խաբելու համար։