«Շատ կզարմանա՞ք, եթե վերջում պարզվի, որ ոչ մի ԱԹՍ չի եղել Հայաստանի երկնքում, իսկ խոցման տեսարանը եղել է լոկ մեզ ահաբեկելու նպատակով․․․»

1318

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, պատերազմի առաջին օրերին հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է թշնամու 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը Աբովյան քաղաքի վրա: Հրթիռը, որ խոցեց պայմանական ԱԹՍ-ը, տեսանելի էր Երևանի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերից:

Սակայն մինչ այժմ գաղտնի է պահվում, թե ի՞նչ մոդելի ԱԹՍ են եղել դրանք և Հայաստանի կոնկրետ որ վայրում են խոցվել մնացած երեքը:

Եթե իրականում դրանք եղել են, ապա ՀՀ ՊՆ պետք է հրապարակի դրանց խոցման կոնկրետ վայրերը, ԱԹՍ-երի կոնկրետ մոդելները և պատասխանի մեկ հարցի. ինչպե՞ս դրանցից մեկը կարողացավ հասնել Երևան:

Հ.Գ. Իսկ շատ կզարմանա՞ք, եթե վերջում պարզվի, որ ոչ մի ԱԹՍ չի եղել Հայաստանի երկնքում, իսկ խոցման տեսարանը եղել է լոկ մեզ ահաբեկելու նպատակով մշակված ռազմական ԻՄԻՏԱՑԻԱ»: