Զույգը բաժանվել է, քանի որ կինը Փաշինյանի համակիրն է, ամուսինը՝ Քոչարյանի

1090

ցենարիստ Անահիտ Աղասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի զույգի, ում ճանաչում եմ անհիշելի ժամանակներից, մշտական վեճերը հասցրին վերջնական բաժանման. կինը Փաշինյանի համակիրն է, ամուսինը՝ Քոչարյանի:

 

Տան մթնոլորտը չփչացնելու համար երկուսուկես տարի նրանք զգույշ էին խոսում իրար հետ, ամեն մեկն իր մտահոգությունները կիսում էր ծանոթների հետ, թաքուն՝ հեռախոսով խոսելիս փակվելով լոգարանում: Երկու տարվա ընթացքում օտարացման ճեղքվածքը վերածվեց անդունդի:

Պատերազմը, պարտությունը, հակամարտ հրապարակների կռիվը, գերլարված նյարդերն ավելի պրկեցին .

«Դրանք թալանել են երկիրը…»

«Լավ են արել: Որ չթալանեին՝ էդ շուբաներդ, էդ մեքենադ ինչով՞ էի առնելու, ըստ պահանջի պահել եմ քեզ…»

«Թքեմ ՛ երեսիդ…»:

Շարունակ լսում եմ ՝ քաղաքական հիվանդագին տարաձայնությունների պատճառով իրարից երես են թեքել հին ընկերներ, բարեկամներ, քույր-եղբայր…Նույնիսկ թշնամացել:

Քաղաքական իրավիճակներն անցողիկ են, դրանք արագ փոփոխվելու հատկություն ունեն: Վաղն ուրիշ իրավիճակ է լինելու, իսկ դուք՝ իրար կորցրած: Արժե՞ արդյոք թանկ բաները զոհաբերել անցողիկին…Նժարին դրեք, չափեք: