Շտապ զինվորագրվել. Վիտալի Բալասանյանը հայտարարություն տարածեց

1687

ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների եւ Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են Ասկերանի շրջանի վարչակազմից։

Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմներում նահատակված տղաների հիշատակը:

Այնուհետեւ Վ.Բալասանյանն անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ շեշտել է, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում:

Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության:

Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, եւ ծառայողները, անշուշտ, կվարձատրվեն:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված էին բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի եւ հետագա անելիքների հետ:

Վիտալի Բալասանյանը պատասխանել է ներկաների հարցերին: