Ուժգին քամին Երանոսում տապալել է 44 մետրանոց խաչը

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրություն ունեցող խաչն ուժգին քամու հետևանքով ընկել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ ավերվածություններ չեն եղել, որևէ մեկը չի տուժել, քանի որ խաչը տեղադրված է բարձրադիր և ոչ բնակելի հատվածում:

Հիշեցնենք, որ խաչը կանգնեցվել էր անցած տարի նոյեմբերին՝ Երանոս գյուղի բնակիչներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի բարերարությամբ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Հարցին՝ արդեն քննարկել են, թե ե՞րբ և ինչպե՞ս են վերականգնելու խաչը, մարզպետը հայտնեց, որ քննարկումներ այս պահին դեռ չեն ունեցել:

Նշենք, որ, շրջանառվող լուրերի համաձայն, խաչի տեղադրման համար ծախսվել է մոտ 250 հազար դոլար գումար:

Լրահոս