Փլուզվող առաստաղի պատճառով մանկահասակ երեխաներին խլել են ծնողներից

1115

ՌԴ Օրենբուրգի մարզի Տյուլպաննի ավանում ապրող բազմազավակ ընտանիքից պատկան մարմինները բիրտ ուժով վերցրել են բոլոր երեխաներին: Խնամքի կենտրոնի աշխատակիցներն ու ոստիկանները բառացիորեն խլել են մանկահասակ երեխաներին մոր ձեռքերից: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը հայտնվել է համացանցում՝ հարուցելով հանրության դժգոհությունը:Ավելի ուշ պարզ է դարձել, որ տեղի իշխանություններն իմացել են, որ բնակարանի առաստաղը, որտեղ ապրում են երեխաները, փլուզման վտանգի տակ է, ու որոշել են գնալ ամենակարճ ճանապարհով՝ երեխաներին տանելով իրենց տնից:

Ընդ որում, երեխաներին տանելու համար կազմված են եղել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Երեխաներն այժմ հիվանդանոցում են, նրանք առողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Խնամքի կենտրոնը մտադիր է դիմել դատարան՝ երեխաների ծնողներին ծնողական իրավունքից զրկելու նպատակով: Ոստիկանությունում հայտարարություն է տվել նաև երեխայի հայրը: Կատարվում է հետաքննություն: