Ձմեռ պապի այցը ճակատագրական եղավ ծերանոցի 18 բնակչի համար

1049

121 մարդ վարակվել է կորոնավիրուսով Բելգիայի ծերանոցներից մեկում: Նրանցից 18-ը մահացել են: է Այս մասին գրում է Mirror հրատարակությունը: Ըստ բժիշկների՝ վարակը հաստատություն է բերել Ձմեռ պապի հագուստով դերասանը: Նա Ծննդյան տոներից առաջ եկել էր շնորհավորելու ծերերին:

Ողբերգության ակամա մեղավորն ինքն էլ չգիտեր, որ հիվանդ է: Նա ոչ մի ախտանիշ չուներ, սակայն պարզվեց, որ նա գերվարակիչ է: Բնակիչների հետ վարակվել են նաև սոցիալական հաստատության 36 աշխատակից:

Ծերանոցի ղեկավարությունը պնդում էր, որ Ձմեռ պապի այցելության համար ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցառումները: Այնուամենայնիվ, լուսանկարում երևում է, որ սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, իսկ շատերը առանց դիմակի են: Այժմ քաղաքապետարանը հետաքննում է միջադեպը:

Նյութի աղբյուր՝ www.1in.am