ԱՄՆ-ում գրանցվել է Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի սուր ալերգիկ ռեակցիայի առաջին դեպքը

1129

ԱՄՆ-ում գրանցվել է Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության պատվաստանյութի սուր ալերգիկ ռեակցիայի առաջին դեպքը: Տուժել է մի բժիշկ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից հետո նա ստիպված էր հակաալերգիկ դեղամիջոց ներարկել, հայտնում է The New York Times-ը:

Պատվաստանյութը բժշկին ներարկվել էր տեղի հիվանդանոցներից մեկում, եւ մի քանի րոպե անց նրա մոտ ալերգիկ ռեակցիա էր առաջացել: Նա ընդունվել էր արտակարգ օգնության բաժանմունք, նրան զննել էին եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո որոշ ժամանակ անց դուրս էին գրել:

Այս պահին նա իրեն լավ է զգում:

Moderna-յում հայտնում են, ոչ ուշադիր կուսումնասիրեն միջադեպը, սակայն պատրաստ չեն մեկնաբանել «ալերգիկ ռեակցիայի այս եզակի դեպքը»: Պարբերականի փոխանցմամբ` սա Moderna-յի պատվաստանյութից կողմնակի բարդությունների գրանցման առաջին դեպքն է: