Քաղաքացիների հետ բախման ընթացքում ոստիկանը սայթաքեց ու կոտրեց ոտքը (տեսանյութ)

996

Այսօր քաղաքացիական անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ, երբ փակվում էին փողոցներ, իսկ ոստիկաններն էլ վայրկյաններ անց ջանասիրաբար բացում էին դրանք, բախում տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ոստիկաններից մեկը սայթաքեց ու կոտրեց ոտքը։

Ուշագրավ էր, որ նույն պահին ակցիայի մասնակիցները մոռացան, որ իրենք բարիկադների տարբեր կողմերում են գտնվում, և սկսեցին օգնություն ցուցաբերել ոստիկանին։

Երիտասարդներն անմիջապես շտապ օգնություն զանգահարեցին։
Ներկաներից մեկի հարցին էլ, թե ինչպես պատահեց դեպքը, արդյո՞ք ոստիկանը սայթաքեց, վերջինս դրական պատասխան տվեց։

Մանրամասները` տեսանյութում։