Ահա, Թե Ինչպես Են Ընդդիմադիրները Ամեն Բան Անում Վարչապետի Վարկանիշը Ավելի Բարձրացնելու Համար… Տարոն Չախոյանի Գրառումը

973

Տարոն Չախոյանը իր էջում գրել է. Ընդդիմադիր կուսակցությունների առաջադրած վարչապետի թեկնածուն ու մնացյալ առաջնորդները այս օրերին տարբեր տեսակի պատճառաբանություններով են հիմնավորում, այն, թե ինչու ժողովրդական ավելի լայն շրջաններ չեն միանում իրենց: Մեկն ասում է, թե «ԺԵԽ» են, մյուսն ասում

է,թե «վրեն գան», մեկ ուրիշն ասում է, թե «զոմբի» են, Մանուկյան Վազգենն ասում է դեպրեսիայի մեջ են դրա համար, հնչում են նաև կարծիքներ, որ ժողովուրդը վախ ենում է փողոց դուրս գալ, թե ինչու՝ չգիտես:
Բայց մեր պարզ իրականության մասին գրեթե ոչ-ոք չի խոսում, այն, որ դրա պատճառը հենց իրենք են, այն, որ տարիներ շարունակ վատնել են ժողովրդի վստահությունը նրանք… չնայած համոզված եմ, որ ներքուստ

նրանցից շատերն են դա շատ լավ հասկանում: էլի եմ կրկնում, որ ընդդիմադիրները ամեն բան անում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը վերահաստատելու համար, նրանց հնչեցրած ցանկացած կոչ եւ ձեռնարկած ամեն գործողություն ժողովրդին էլ ավելի է համախմբոււմ գործող վարչապետի շուրջ։ Այս շարժումը մարելու է եւ առկա քաղաքական ճգ նաժամի պարագայում դրանով էլ ավելի է լեգիտիմացնելու գործող իշխանությանը, էլ

ավելի է բարձրացնելու համար իշխանության վարկանիշը։ Արդեն անցել են այդ ժամանակները, երբ այլապես կարելի էր ասել, որ «16+-ը Նիկոլի պրո յեկտն» է, որովհետև իրենց ամեն քայլով էլ ավելի է ու ժեղացնում գործող իշխանությանը(«պրոյեկտի» պահը հումոր էր)։ ՀԳ. Երկրում առկա քաղաքական ճգ նաժամը պետք է հաղթ ահարել միայն ու միայն արտահերթ պրո ցեսներով ու ժողովրդի կամարտահայտման ճանապարհով։