Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

828

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Այսօր ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Արման Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2 ամիս առաջ նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, սակայն շատ կարճ ժամանակ անց ազատվեց պաշտոնից: