Մի քշի, արա, վատամարդ մի եղի․ոստիկանը նստել էր Բաղրամյան պողոտան փակած բեռնատարի ղեկին, որ ճանապարհը բացի

1016

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Մի քանի բեռնատար է կանգնեցված պողոտայում, ինչն էլ կաթվածահար է արել երթեւեկությունը։ Ոստիկաններից մեկը նստեց բեռնատարի ղեկին, որպեսզի ճանապարհը բացի, սակայն ակցիայի մասնակիցները չթույլատրեցին։

Մի խումբ ոստիկաններ փորձում էին համոզել նրանց բացել ճանապարհը, սակայն վերջիններս չհամաձայնեցին եւ պահանջեցին, որ ոստիկանը իջնի բեռնատարից։

«Մի քշի, արա, վատամարդ մի եղի»,- դիմելով վարորդին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Երկար վիճելուց հետո, ոստիկանն, այնուամենայնիվ բեռնատարից իջավ։ Ակցիայի մասնակիցները ծափահարություններով ողջունեցին նրա քայլը։