Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրաժարականի դիմումը հետ չվերցնի, ապա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կստորագրի հրաժարականը ոչ թե երկուշաբթի, այլ վաղը՝ փետրվարի 1-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Եթե այսօրվա ընթացքում նախագահը գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին դիմումը, ապա վաղն առավոտյան 09։00-ին կհրապարակվի հրաժարականի մասին արձանագրությունը, և այդ մասին հայտարարություն կլինի»,-նշել է նա։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց հրաժարական տալու որոշման մասին։
Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։