Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցրել հոր մահվան իրական օրը

1737

Iravunk.com-ը գրում է.

Մեկ շաբաթ առաջ հայտարարվեց այն մասին, որ վախճանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վովա Փաշինյանը:

Ըստ հայաստանյան ավանդույթների, մահվանից յոթ օր անց տեղի է ունենում հանգուցյալի 7-ը, սակայն Իջևան քաղաքի մեր աղբյուրներն այլ բան են պնդում:

Ըստ Իջևան քաղաքում պտտվող լուրերի` Նիկոլ Փաշինյանի հայրը ոչ թե մահացել է դեկտեմբերի 16-ին, այլ դեկտեմբերի 12-ին, իսկ ահա հանգուցյալի 7-ը տեղի է ունեցել դեկտեմեբրի 19-ին:

Սակայն թե որն է հանգուցյալի մահվան օրը թաքցնելու և ստեր փչելու նպատակը, դեռևս հայտնի չէ:

Իջևան քաղաքի մեր աղբյուրի խոսքով, ննջեցյալի 7-ին մասնակցել են ընդամենը 25 հոգի, որոնց կազմում եղել են իմքայլական Վահե Ղալումյանի ընտանիքի անդամները: Մեր աղբյուրը նաև նշեց, որ Իջևան քաղաքում Փաշինյանների ընտանիքի հանդեպ ատելությունն անսահման մեծացել է, թեպետ նախկինում էլ վերջիններս սիրված չեն եղել: