Արտառոց դեպք Երևանում. հավաքվածները շոկի մեջ են. շենքի բակում մահացած են գտել……

1473

Shamshyan.com-ը գրում է. Երեկ, դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի 60/1 հասցեի մոտ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի

ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն փողոցի բնակիչ 67-ամյա Վանիկ Խ․-ի դին։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի

 

 

քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ Վանիկ Խ․-ն վրաերթի է ենթարկվել իր կողմից կայանված Зил մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Նա կայանել է ավտոմեքենան, այնուհետև իջել է ավտոմեքնայից, ու մեքենան, ինքնաբերաբար շարժվելով, վրաերթի է ենթարկել նրան։ Փաստի առթիվ Տ․ Վարդանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։