Հիմա սա ինչպես բնութագրել` տգիտություն, թե դավաճանություն. 2010 թվականին ընդունված օրենքն է, որտեղ սևը սպիտակի վրա գրված է

1400

Պարզվում է մեր «փառապանծ» պետական մարմինների ընդունած օրենքների մեջ գրված է, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված օրենքն է, որտեղ սևը սպիտակի վրա գրված է.ԿԱՊԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) «Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

Ու այդպես է գրված բոլոր այն բնակավայրերի համար, որոնք արևելքից սահմանակից են ազատագրված Քաշաթաղի շրջանին: Փաստորեն այս օրենքը գրողներն ու ընդունողները համարում են, որ ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանին: Այս մասին 2014 թվականին Ֆեյսբուքյան իր էջում գրե,լ է Լևոն Գալստայնը։