Ոստիկանության ծառայողների կողմից բիրտ ուժ չի կիրառվել․ ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք

1115

Նոյեմբերի 30-ին համացանցում հրապարակվել էր «Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում փողոցը փակած քաղաքացիների նկատմամբ» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում քաղաքացիներին: Տեսանյութի վերաբերյալ ոստիկանությունը իր պարզաբանումն է հրապարակել։

«Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 30-ին կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների կողմից բիրտ ուժ չի կիրառվել: Նրանց գործողությունները բխել են «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքների դրույթներից, եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»,-նշված է հայտարարության մեջ: