Աշակերտները և ուսուցիչները կարող են նաև դրամական խրախուսում ստանալ

155

«Հանրակրության մասին» օրենքի 23-րդ հոդվածով սահմանված են սովորողների խրախուսման տարբերակները։

Օրենքի համաձայն՝ սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ նույն օրենքի 27-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

Հարկ է նշել, որ այս օրենքը գործում է 2009 թվականից։