Ո՞վ է Ալիևի երազների մասին պատմել Քոչարյանին կամ ձեզ, երազները պատմու՞մ են իրար․ Հայկ Կոնջորյան

163

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում խմբակցության անունից ելույթ ունենալիս դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։

«Կարծես ասել եք, որ Իլհամ Ալիևը Ռոբերտ Քոչարյանին տեսնում է իր վատ երազներում։ Ճի՞շտ է չէ, այդպիսի բան եք ասել։ Իսկ ո՞վ է Իլհամ Ալիևի երազների մասին պատմել Ռոբերտ Քոչարյանին կամ ձեզ, հետաքրքիր է, երազները պատմու՞մ են իրար»,-ասաց պատգամավորը։