Ողբերգական դեպք. ջրանցքից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դ ի

122

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, nղբերգական դեպք է տեղի nւնեցել Արարատի մարզnւմ։ Ժամը 10։30-ի սահմաններnւմ nստիկանnւթյան Արարատի մարզային վարչnւթյnւն և nստիկանnւթյան Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, nր Հnվտաշեն գյnւղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգnւյցի մեջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետը։

Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ կարողացել են ջրանցքից դուրս բերել տղամարդու դին։