Քիչ առաջ ցավալի կորուստ ունեցանք…

381

Քիչ առաջ ցավալի կորուստ ունեցանք. ԱՄՆ-ում վաճանվել է ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, 2013 թվականի ընտրություններում մեր երկրի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզեան Յովհաննէսեանը:

Տիկին Վարդիթերը և նրա քույրը՝ Նազիկը, 1915-ը վերապրած Հովակիմ և Խնկուհի Կոճոլոզեանների զավակներն են։ Նրանց ընտանիքի անդամները գաղթել են Էրզրումից և Օրդուից: Ծննդավայրի մասին քաղցր հուշերն ու մտորումները տիկին Վարդիթերը ամփոփել է իր հեղինակած «Ձիթող դաշտի Կարնոյ» գրքում:

Գաղթից հետո Կոճոլոզեանները սկսել են իրենց կյանքը նորովի կառուցել Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Ավելի ուշ՝ 1949 թվականին նրանց ընտանիքը մեկնել է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք և միանգամից ինտեգրվել տեղի հայ համայնքին։ Սանգերի միջնակարգ դպրոցում մեկ տարի սովորելուց հետո Վարդիթերը մեկնել է Ֆրեզնո, իսկ 1954-ին՝ Սան Ֆրանցիսկո և ուսումը շարունակել բժշկական դպրոցում։ 1958 թվականին արժանացել է մագիստրոսի կոչման։ Դա տեղի է ունեցել ամերիկահայ պատմաբան, պրոֆեսոր, հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Յովհաննէսեանի հետ ամուսնությունից մեկ տարի անց: