Այսօր Սոնա Ռուբենյանի հարսանիքն է

245

Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է: Նա և սիրելին՝ Էմիլը, միմյանց հավերժ սիրելու երդում են տվել:

Զույգը կազմակերպել է հարսանիք, որի ժամանակ պահպանել է հայկական բոլոր ավանդույթները: Նրանք պահել են նաև հարսանեկան ավանդական երթուղին՝  հարսի տուն-եկեղեցի-փեսայի տուն ճանապարհով:

Սոնան բավականին երկար ժամանակ է, ինչ պատրաստվում է հարսանիքին: Tert.am Life-ի տեղեկություններով՝ երգչուհին և սիրելին հետաձգել էին իրենց հարսանիքը՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով: