«Կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել». Պուտինն՝ Ալիևին

57

Սոչիում տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Պուտինն Ալիևի հետ զրույցում նշեց, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կքննարկենք այդ հարցը եռակողմ հանդիպմանը. մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք լինում են զոհեր: Այսօր կքննարկենք, թե ինչպես կարելի է ստեղծել պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում զարգացման համար, այնպես, որը թույլ կտար մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասաց Պուտինը: