Անկարան Երևանին կրկին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին

110

Անկարան կրկին Երևանին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին և օգտվել ստեղծված հնարավորությունից:

Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել են նաև Կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները:

Շուրջ երեք ժամ տևած նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Նիստում քննարկվել են Սևծովյան և Կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է մեր հյուսիսային հարևանների միջև միջազգային իրավունքի և երրկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, խաղաղ ճանապարհով անհամաձայնությունների շուտափույթ հարթման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է Հայաստանի կողմից հրադադարի պահպանման և խաղաղության առաջարկից օգտվելով համագործակցության գնալու անհրաժեշտությունը»:

Աղբյուր՝ azatutyun.am