Պուտինը, Փաշինյանը և Ալիևը բանակցություններ են վարում Սոչիում

84

ՌԴ Սոչի քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպումը: Նշենք, որ հանդիպումից հետո՝ ժամը 16:00-ին, երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ մամուլի ասուլիս է տեղի ունենալու:

Հիշեցնենք՝ Սոչիում տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

ՌԴ գործուղված պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը և այլք: