Ո՞ր ժամին կմեկնարկի եռակողմ հանդիպումը․ Կրեմլից արձագանքում են

106

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ժամանել են Սոչի։

Հիշեցնենք, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

MediaNews-ը Կրեմլից փորձեց ճշտել, թե ո՞ր ժամերին են մեկնարկելու վերոնշյալ հանդիպումները։

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովի գրասենյակից հայտնեցին, որ հանդիպումների ժամերը դեռևս հայտնի չեն։