Ովքե՞ր Են Իննա Խոջամիրյանի Քույրերը և Ինչո՞վ Են Նրանք Զբաղվում

70

Հանրահայտ դերասանուհի Իննա Խոջամիրյանը ամենից պահանջված ու ռեյտինգային արտիստուհիներից է, ով մշտապես ստանձնում է գլխավոր դերերի կերպավորումների առաջարկներ։ Իննան անձնական բնույթի զրույցների ժամանակ հաճախ է խոստովանել, որ իր հաջողությունների մեջ մեծ ներդրում ունեն իր ընտանիքի անդամները, ովքեր ամեն պարագայում նրա կողքին են։ Իննան երբեմն իր սոցհարթակում տեղադրում է նաև իր ընտանիքի անդամների լուսանկարները՝ նրանց մասին սիրով ու հարգանքով խոսելով։

Իննան հաճախ է խոսում իր հայրիկի մասին՝ նրան իր աղջկական անսահման սերը խոստովանելով։ Իննան երկու քույրիկներ ունի։ Քույրերի անուններն են Սյուզի և Անի։ Իննայի երկու քույրերն էլ ամուսնացած են, ունեն բալիկներ։ Քույրերից ավագն Անին է, ով մասնագիտությամբ իրավաբան է և ընտանիքի հետ միասին ապրում է Ռուսաստանում։ Սյուզին ևս ունի բալիկներ։ Նա գիտաշխատող է, մշակութաբան, ով որպես ֆոնդապահ աշխատել է Մատենադարանում, այժմ Գրականության և արվեստի թանգարանի փոխտնօրենն է։