«Ընկերներ ենք եղել». ՏիկՏոկից հայտնի Վիլենան՝ իր անձը Հայկ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի որդու հետ կապելու մասին

1127

ՏիկՏոկում հայտնի Վիլենան Yerevan24.info-ին պատմել է մեծ թվով հետևորդներին գրավելու, իր տեսանյութերին՝ հայրիկի՝ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի վերաբերմունքի, անձնական կյանքի, ասեկոսեների և իր անձը իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ կապելու մասին:

— Վիլենա, հանրությունը Ձեզ ճանաչում է ՏիկՏոկից, ինչպե՞ս եք կարողացել գրավել այդքան հետևորդներին:

— Սկզբում ես ՏիկՏոկ նկարում էի ամերիկյան ձայների ներքո, հայերը մտածում էին ամերիկացի եմ, չէին նայում: Մի անգամ առանց մտածելու հայկական հումորային տեսանյութ արեցի, մարդիկ սկսեցին գրել՝ «ո՞նց, ինքը հայ ա», «ամերիկացի ա, դիտավորյալ ա հայերեն խոսում, որ լայք հավաքի»… Հետո հասկացա, որ չեն հավատում հայ եմ ու սկսեցի դիտավորյալ հայկական երգերի տակ տեսանյութեր նկարել, ու դա հետաքրքրեց մարդկանց և հետևորդներիս թիվը գնալով մեծացավ: Երևի թե գլխավոր պատճառն այն է, որ հայի արտաքին չունեմ:

— Ի՞նչ եք անում մյուս տիկտոկեռներից տարբերվելու և նրանցից առաջ անցնելու համար:

— Առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Պարզապես, երբ ես նոր հայտնվեցի ՏիկՏոկում, այնտեղ արդեն հայտնի մարդիկ սկսեցին համախմբվել ու ինձ ծաղրող տեսանյութեր անել: Սակայն իրենք չէին էլ պատկերացնում, որ դրանով ինձ ոչ թե վատություն արեցին, այլ հակառակը և ես մի քանի օրում իրենցից առաջ անցա հետևորդների թվով:

Ձեր հայրը ինչպե՞ս է վերաբերում Ձեր տեսանյութերին ու լուսանկարներին: Բազմիցս ասել եք, որ հաճախ հենց ինքն է նկարում Ձեզ:

— Երբ տեսանյութ եմ նկարում, նախևառաջ ցույց եմ տալիս ծնողներիս, նրանց թույլտվությունը ստանալուց հետո նոր հրապարակում եմ: Իսկ եթե առանց խորհրդակցելու եմ հրապարակում, ու հետո դա իրենց դուր չի գալիս, անմիջապես ջնջում եմ: Բայց քանի որ իմ երազանքն է հայտնի լինել՝ իրենք միշտ իմ կողքին կանգնած են այդ հարցում: