Նատալյա Օրեյրոն հետեւորդներին կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին

219

Ուրուգվայցի երգչուհի եւ դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել, որում իր արգենտինացի երկրպագուներին կոչ է անում մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուտամարաթոնի շրջանակներում անցկացվող դրամահավաքին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անց կկացվի նոր ձեւաչափով։ Այն կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Հանրային հեռուստատեսության եթերով: Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

«Թվիթեր»-ում հրապարակված տեսանյութով երգչուհին ողջունում է բոլորին եւ կոչ անում աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ Սյունիքի Վերիշեն գյուղին: Նա նշում է, որ հիմնադրամով հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը: