Ձյուն, բուք, 8-10 աստիճանով ջերմաստիճանի նվազում․ Սուրենյանի կանխատեսումը

1396

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաջիկայում ջերմաստիճանի նվազման ու բքի մասին:

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։

 

Երևան քաղաքի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.5 C (1987 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.0 C (1970 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.9 C