Դպրոցներում մի շարք փոփոխություններ կկատարվեն․ գնահատման համակարգ, ատեստավորում, տարակարգ, տնօրենի գործառույթներ․․․

9

Կառավարությունը նոյեմբերի 25-ին որոշում ընդունեց, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Հանրակրթության մասին» օրենքում։

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․

  • Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,
  • Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,
  • Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,
  • Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայում հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք արգելակում են համակարգային փոփոխությունների ընթացքը։ Մասնավորապես, ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման գործող համակարգերը բավարար չեն՝ համակարգում ստեղծարար և նորարար ուսուցչական գործունեությունը խթանելու, երիտասարդներին ներգրավելու համար։