Հայաստանը նոր փոխվարչապետ ունի.նոր մանրամասներ նրա մասին

250

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում։

Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 նոյեմբեր, 1992 թ., քաղաք Գյումրի

Կրթություն

• 2009 թ. — ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը:
• 2009-2012 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը:
• 2012 -2015 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:

Աշատանքային գործունեություն

• 2011-2012 թթ. — ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող:
• 2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու:
• 2013-2015 թթ. — Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական:
• 2016-2018 թթ. — Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:
• 16.10.2018 թ. — Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

Վերապատրաստումներ և խրախուսանքներ

• 2008 թ. — Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին,

• 2012-2013 թթ. — ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքում Երիտասարդական թեմի ատենապետ,

• 2013 թ. — Մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում,

• 2013 թ. – մասնակցույթուն Երիտասարդ առաջնորդների դպրոցում Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին:

• 2013 — 2015 թթ. – Հանդիսացել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը:

• 2015 թ. — ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:

• 2015 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:

• 2015-2016 թթ. – Աշխատանքային վերապատրաստում «World Chicago» կազմակերպությունում:

• 2018 թ. – Կրթության կազմակերպման հարցերով վերապատրաստում Իռլանդիայի Հանրապետությունում` «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:

• 2019 թ. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով:

• 2019 թ. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է <<Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի>> հուշամեդալով:

Այլ տվյալներ
• Զինապարտությունը՝ զինապարտ:

Կուսակցական պատկանելություն
• Անկուսակցական

Անձնական տվյալներ
• Ամուսնացած է, ունի երկու որդի։