Հայտնի է, ով կլինի նոր փոխվարչապետը

82

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Մաթևոսյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ: Այդ պաշտոնը Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո թափուր էր մնացել:

Հիշեցնենք, որ նա մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: