Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ ձյան տեսքով տեղումներ են սպասվում

81

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Նոյեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով: