Հայտնի է որտեղ կկայանա Փաշինյան — Պուտին — Ալիեւ հանդիպումը

57

«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի եռակողմ բանակցությունները», — տեղեկացնում է Կրեմլը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցությունները տեղի են ունենալու ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։