«Հիմա հասկանո՞ւմ եք, թե Նիկոլն ինչու կամովին չի հրաժարվելու պաշտոնից». Գևորգ Պետրոսյան

191

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Քրեական օրենսգիրք

Հոդված 300.2. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները
Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

(300.2-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-53-Ն)
Հիմա հարց…
Ինչո՞ւ նշված հոդվածով մինչ օրս քրեական գործ չի հարուցվել Նիքոլի նկատմամբ, ով Գորիս-Կապան ճանապարհը և Սև լիճը փաստացի հանձնել է թուրքին…
Հիմա հասկանո՞ւմ եք, թե Նիքոլն ինչու կամովին չի հրաժարվելու իր պաշտոնից…»: