«Հաղթանակ» կամրջից նետվել սպшռնшցող տղամարդը պահանջում է տեսակցություն իր 5 երեխաների հետ (լուսանկարներ)

120

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում 38-ամյա մի տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպшռնում է ինքնшսպшն լինել:

Դեպքի վայրում գտնվող «Հայկական ժամանակի» թղթակիցը հայտնում է՝ տղամարդը պահանջում է, որ կինը թույլ տա իրեն տեսակցել իրենց 5 երեխաներին:

Նրանք ամուսնալուծված են, և կինը թույլ չի տալիս հորը երեխաներին տեսակցել: Այս պահի դրությամբ կինը դեռ չի համաձայնել նախկին ամուսնու պահանջներին:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների փոխանցմամբ՝ տղամարդը Վարդենիս քաղաքի բնակիչ է: Տեղում է և նրա հետ բանակցում է Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»