ՌԴ-Ն Հայաստանում Սկսեց «Մաքրել Դաշտը»

134

Հայաստանի դեմ Կրեմլի ծրագրերի մշակումներին մասնակից փորձագետների եւ քարոզչության այս օրերի թիրախը Հայաստանին պարտադրվող պայմանագրերի առիթով ստեղծված իրավիճակն է՝ ՌԴ քաղաքականությունը եւ պատասխանատվությունը «մաքրելու» եւ իրադարձությունների տրամաբանությունը կեղծելու նպատակով։ Նոյեմբերի 16-ի հարձակումը, Փաշինյանի համաձայնությունը սահմանազատմանը եւ դրան հետեւած Պուտինի արձագանքը, երբ նա մերժեց ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարումը եւ առաջին պլան մղեց ռուսական «խաղաղարարությունը» միջանցքների ու սահմանազատման պարտադրման հարցում, վկայում են, որ Հայաստանի դեմ նոր խոշոր սադրանք է պատրաստվում։

Կրեմլի քարոզչական այս նոր գրոհին անմիջապես միացվեցին հայ հանրությանն արդեն քաջածանոթ տեղական քաղաքական-մեդիա-քաղաքագիտական ռուսանպաստ շրջանակները։ Քարոզչական համապատասխան թեզերն ու սպшռնшլիքները մատնում են դրանց մեկ կենտրոնից կառավարման հանգամանքը։ Այս քարոզչությունը հատկապես սրվեց Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունից հետո։ Սահմանին թշնամու կուտակումներից սկսած մինչեւ ԱՄՆ դեսպանատան վերաբերյալ նենգափոխված տեղեկատվություն եւ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն՝ ահա բովանդակային մոտավոր շրջանակը։

Ավելին, նկատելի է, որ Մոսկվայից Հայաստանում ավանդական շրջանակներից բացի գործի են դրվում ՌԴ դեսպան Կոպիրկինի նշած՝ «Հայաստանում ռուսական ներկայության» նոր էշելոնները։ Դա մատնում է Հայաստանի դեմ Մոսկվայի ծրագրերի ոչ միայն նախկին եւ ընթացիկ, այլեւ ապագայի արհավիրքները։ Մոսկվան «մաքրում» է դաշտը նոր սադրանքների համար։

Ավելի պարզ ասած՝ շանտաժով եւ սպшռնшլիքներով պատրաստվում է «ռուսական ծիրում սահմանազատման» եւ ապագա գործողությունների համար արդարացման ֆոնը։

Այս ամենին կամա թե ակամա մասնակից հայաստանյան շրջանակները պետք է հիշեն երկու հանգամանք՝ Մոսկվայից անխուսափելի դшժшն սլիվը եւ ուղիղ պատասխանատվությունը ապագա արհավիրքների հшմար։