Ռուսաստանում տղամարդու գլխում ուտիճ է հայտնաբերվել

126

ՌԴ Մերձմոսկովյան Կոլոմնայում բժիշկները 57-ամյա հիվանդի ականջից ուտիճ են հանել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը՝ հղում անելով մարզային առողջապահության մամուլի ծառայությանը։

Տղամարդը հիվանդանոց է դիմել ականջի սուր ցավերի գանգատներով, որոնք առաջացել են արթնանալուց հետո։

«Հիվանդն ինքը ենթադրել է, որ ուտիճ է մտել իր ականջի մեջ: Փորձաքննության արդյունքում մասնագետն իսկապես հայտնաբերել է միջատին, և հենց դրա շարժումներն են առաջացրել ցավոտ զգացողություններ։ Ուտիճը մտել է ականջափող գիշերը, երբ տղամարդը քնած է եղել տանը»,- հայտնել են վարչությունից։

Նշվում է, որ ականջի մեջ թակարդված միջատները կարող են առաջացնել լսողության լուրջ խնդիրներ, ուստի առաջին օգնության համար անհրաժեշտ է դիմել հիվանդանոց։ Լուցկով կամ պինցետով միջատին ինքնուրույն դուրս հանելու փորձերը կարող են վնասել թաղանթը: