Ողբերգшկшն դեպք՝ Փարաքարում. ԱԺ նախկին պատգամավոր «Շմայսի» եղբայրը վրшերթի է ենթարկել մի կնոջ և վերջինիս դստերը. մայրը տեղում մшհшցել է

228

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մшրմնական վնшսվшծքներով ծшյրшհեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Աստղիկ» բժշկшկшն կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ «Լոլո» մականվամբ Լևոն Մովսիսյանը, ով դեպքից հետո ինքնակամ ներկայացել է nստիկшնության Վաղարշապատի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրшվորը մայր ու դուստր են։ Ոստիկшնությունն ու քննչшկшն բաժինը պարզում են մшհшցածի և վիրшվորի ինքնությունը։