44-օրյա պшտերшզմի հերոս, Վիրաբ Բաբայանի հայրը՝ վարչապետի հրաժարականը պահանջողներին

34

44-օրյա պшտերшզմի հերոս, Վիրաբ Բաբայանի հայրը գրել է․

Ես, Արցախյան 44-օրյա պшտերшզմի հերոս, Վիրաբ Բաբայանի հայրն եմ, կոչ եմ անում իմ բախտակից, հերոս ծնող, մայրերին և քույրերին, մի տրվեք էմոցիաներին և պшտերшզմի պարտության բուն մեղավորների՝ ներքին թուրքերի մանիպուլիացիաներին։

Նիկոլը մեղավոր է, բայց մեղավոր են նաև նրանք, որ երեսուն տարի շարունակ թալանեցին ու կեղեքեցին մեզ, թալանելով երկիրն ու բանակը, երկիրը դե յուրե ծախեցին թշնшմուն, մեզ ներշնչելով, որ ունենք տարածաշրջանում ամենահզոր բшնшկը և մեզ կանգնեցրին փաստի առաջ։ Մեր տղաները հերոսներ են, կռվել են միանգամից մի քանի թշնшու դեմ՝ դրսի ու ներսի։

Այսօր, այս օրհասական պահին, պետք չէ տրվել էմոցիաներին և ջուր լցնել հեղափոխության հակառակորդների ջրաղացին։ Պшտերшզմը Նիկոլը չի սկսել ու եթե անգամ, Նիկոլը չլիներ, այլ ձեզ մանիպուլացնող յուրաքանչյուր մեկը, ապա մենք վաղուց կանգնած էինք պшտերшզմի շեմին և այդ զարգացման տեմպերով, պարտությունն անխուսափելի էր։

Հիմա էլ կպարտվենք, եթե չլինենք միասնական։