«Վարչապետի՝ «որտե՞ղ է 5 մլրդ-անոցը» հայտարարությունից հետո Վանեցյանին չենք տեսնում. որտե՞ղ է նա ». Լրագրողը՝ Հայկ Մամիջանյանին

202

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Faktor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց, թե որտեղ է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը. «Որպես խմբակցության քարտուղար՝ կարո՞ղ եք ասել՝ որտե՞ղ է խմբակցության ղեկավար Վանեցյանը, որովհետև նրան չենք տեսնում ԱԺ-ում և հատկապես Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո՝ «որտե՞ղ է 5 մլրդ-անոցը»»:

Պատասխանելով հարցին՝ խմբակցության քարտուղարը նշեց, որ Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում կամ «Հայրենիք» կուսակցության գրասենյակում: