« Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից ». Անդրանիկ Քոչարյան

87

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից, այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Բնականաբար, տեղեկացված եմ:Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին ու Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար», — ասաց նա՝ այլ փակագծեր չբացելով, թե կոնկրետ ինչ երեք առաջարկ է ներկայացրել Ռուսաստանը այս հարցով Հայաստանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց, որ այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վեաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, Հայաստանը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու անցնել բուն աշխատանքներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջարկն ընդունելու մասին Հայաստանը գրավոր ծանուցում է ուղարկել ՌԴ։

«Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին», — նշեց Աղաջանյանը։